Discovering the Future
«ԱԲ սերունդ»
Ստեղծելով արհեստական բանականության ոլորտում հետազոտողի և նորարարի կրթական ուղին՝ դպրոցից մինչև բուհ:
Գրանցվե՛ք ՝ ծրագրի 2025-2026 ընդունելության մասին տեղեկանալու համար
դիմել
PARTNERS
Ընդհանուր Տեղեկատվություն
«ԱԲ սերունդ» կրթական ծրագիր

«ԱԲ սերունդ»-ը բազմաշերտ ու համապարփակ կրթական ծրագիր է, որը FAST-ը մշակել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ոլորտային կառույցների հետ համագործակցությամբ։

Ծրագրի նպատակն է ստեղծել արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում հետազոտողի և նորարարի ողջ կրթական ուղին՝ սկսած դպրոցական մակարդակից։


Check out the Generation AI initiative description in English and see this comprehensive document for a full understanding.

Ընդունելություն 2025-2026

«Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» 10-12-րդ դասարանների համար նախատեսված դպրոցական ծրագիրը 2025-2026 ուսումնական տարում հասանելի է լինելու ՀՀ բոլոր մարզերի ընտրված ավագ դպրոցներում։ 

Նախքան ԿԳՄՍՆ և ՖԱՍԹ երկկողմ ընտրության արդյունքում ԱԲ դասարան ունեցող դպրոցների անունները հայտնի կլինեն, կարող եք լրացնել նախնական հետաքրքրության հայտը ծրագրի ընդունելության, ինչպես նաև մարզային տեղեկատվական հանդիպումների մասին առաջինը տեղեկություն ստանալու համար։ 

*Հայտը կարող են լրացնել 2024-25 ուստարվա դրությամբ 9-րդ դասարանում սովորող աշակերտները։ 


ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Ո՞րն է «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրի նպատակը

«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը նույնանուն նախագծի առաջին բաղադրիչն է, որը նպատակ ունի ձևավորելու ոլորտում մասնագետի և նորարարի ողջ կրթական ուղին՝ դպրոցից մինչև բուհ։ Ներդրվելով Հայաստանի հանրակրթական համակարգում՝ «ԱԲ սերունդ»-ը հնարավորություն է տալիս ավագ դասարանների սովորողներին եռամյա ուսումնառության ընթացքում ձեռք բերելու՝

  • ԱԲ-ով մասնագիտացման համար անհրաժեշտ մաթեմատիկական և համակարգչային գիտելիք
  • Ծանոթանալու ԱԲ-ի կիրառման ձևերին ու գործիքներին
  • Բացահայտելու նոր մասնագիտական հեռանկարներ։

Ո՞ր դպրոցներում է հասանելի «ԱԲ սերունդ»-ը

2025-2026 ուստարումծրագիրը իրականացվելու է ՀՀ բոլոր մարզերի և երևանի մինչև 24 դպրոցում։ Դպրոցների ցանկը հասանելի կլինի ՇՈՒՏՈՎ։2025-2026 ուստարումծրագիրը իրականացվելու է ՀՀ բոլոր մարզերի և երևանի մինչև 24 դպրոցում։ Դպրոցների ցանկը հասանելի կլինի ՇՈՒՏՈՎ։

2026-2027 ուստարում ծրագիրը կընդլայնվի մինչև 45 ավագ դպրոցում՝ ԱԲ ոլորտի բացահայտման նոր հնարավորություններ ստեղծելով դպրոցականների համար։

Ի՞նչ են սովորում աշակերտները «ԱԲ սերունդ» ծրագրում

«ԱԲ սերունդ»-ը հնարավորություն է տալիս անվճար և դպրոցում  ուսումնական գործընթացի ընթացքում ոււսումնասիրելու՝ 

  • խորացված հանրահաշիվ, 
  • Python ծրագրավորման լեզու, 
  • արհեստական բանականություն, մասնավորապես Մեքենայական ուսուցման և Խորը ուսուցման հիմունքներ 
  • ինչպես նաև ձեռք բերելու փափուկ հմտություններ անհրաժեշտ նորարար մտածողության զարգացման համար։ 

Որպես արտադպրոցական բաղադրիչ հասանելի են մասնագիտական կողմնորոշման, հմտությունների զարգացման ու անգլերենի բարելավման ծրագրեր։ 

Ծրագրում ուսումը վճարովի՞ է

«ԱԲ սերունդ»-ում կրթությունը՝ հանդիսանալով հանրակրթական ծրագրի բաղադրիչ, լիովին անվճար է ծրագրի մասնակից աշակերտների համար, ծրագիրը ֆինանսավորում է FAST հիմնադրամի կողմից՝ համագործակցությունների և բարերարների համայնքի ուժերով։ 

Ովքե՞ր են դասավանդում «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրում

«ԱԲ սերունդ»-ում խորացված հանրահաշվի և Python ծրագրավորման առարկաների դասավանդումն իրականացնում են դպրոցի մաթեմատիկայի և ԹԳՀԳ ուսուցիչները՝ շարունակաբար անցնելով հատուկ մասնագիտական վերապատրաստում, իսկ արհեստական բանականության  դասավանդումն ապահովում են ոլորտային, վերապատրաստված մասնագետները՝ ըստ անհրաժեշտության համագործակցելով դպրոցի ուսուցչի հետ։

Արդյոք  «ԱԲ սերունդ»-ը  միջազգային որևէ ծրագրի կրկնօրինա՞կ է

Ոչ, «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը մշակվել է FAST-ի կողմից և իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Ծրագրի բովանդակությունը մշակում են մաթեմատիկայի և ԱԲ-ի ոլորտի փորձագետները՝ հիմնվելով և՛ միջազգային փորձի, և՛ Հայաստանի կրթական առանձնահատկությունների վրա։

Ինչպե՞ս կարելի է ծրագրի մասին ավելին իմանալ ու ստանալ ծրագրի շուրջ հարցերի պատասխաններ:

Կայքում տեղ գտած  ծրագրային տեղեկատվությունից բացի 2025-26 ուստարվա դիմորդների համար ստեղծվել է տելեգրամյան ալիք (հղում), որտեղ թե՛ ծրագրի, թե՛ ընդունելության մանրամասների ու տեղեկատվական հանդիպումների մասին նախապես կտեղեկացնենք:

Առերես հաղորդակցության նպատակով ապրիլ-մայիս ամիսների ընթացքում տեղի կունենան ՀՀ բոլոր մարզերի ծրագրում ընտրված դպրոցներում տեղեկատվական հանդիպումներ ու այցեր, որոնց մասին կտեղեկացնենք ծրագրի ընդունելության հարթակներում: Ավելի ուշ տեղի կունենան նաև առցանց վեբինարներ՝ ամփոփելով ծրագրային այցերն ու հանդիպումները: Տեղեկատվական հանդիպումներին մասնակցելով՝ աշակերտները ծրագրի մանրամասներին ծանոթանալուց զատ կհասկանան նաև անձնական հետաքրքրությունների ու ծրագրի համապատասխանելիությունն ու  ոլորտում մասնագիտությունների հնարավորությունները:


ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԵՒ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ո՞վ կարող է դիմել «ԱԲ սերունդ» ծրագրին

«ԱԲ սերունդ»-ը եռամյա կրթական ծրագիր է՝ նախատեսված ավագ դպրոցի սովորողների համար։ Ծրագրի ընդունելությունը սկսվում է 10-րդ դասարանից և բաց է ՀՀ-ից բոլոր աշակերտների համար, որոնք՝

  • Դիմելու են «ԱԲ սերունդ»-ի մասնակից դպրոցներից մեկին (դպրոցների ցանկը հասանելի կլինի ՇՈՒՏՈՎ)
  • Սիրում են մաթեմատիկան, արհեստական բանականությունն ու ծրագրավորումը և հետաքրքրված են խորությամբ ուսումնասիրելու այս առարկաներըՑանկություն են հայտել միանալու ԱԲ խմբին և մասնագիտանալու այս ուղղությամբ

Ինչպե՞ս միանալ ծրագրին

Ծրագրում սովորելու համար անհրաժեշտ է մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը՝

  • Ունենալ հիմնական կրթության ավարտական վկայական 
  • Դիմել ծրագիրը փորձարկող ավագ դպրոցներից մեկում  (դպրոցների ցանկը հասանելի կլինի ՇՈՒՏՈՎ) ուսումը շարունակելու համար ու ցանկություն հայտնել միանալու ԱԲ խմբին
  • Հաղթահարել նախորդ դասարաններում յուրացրածը գնահատող գիտելիքային ստուգման փուլը

Ի՞նչ առավելություն է տալիս «ԱԲ սերունդ»-ը սովորողին

Ծրագիրը թույլ է տալիս՝

  • Անվճար սովորել Python ծրագրավորման լեզու և արհեստական բանականության հիմունքներ
  • Խորացնել մաթեմատիկայի իմացությունը՝ հետաքրքիր մեթոդաբանությամբ ու կիրառական օրինակներով 
  • Իրականացնել սեփական նախագծերը
  • Զարգացնել հիմնարար փափուկ հմտություններ
  • Անցնել մասնագիտական կողմնորոշման հատուկ դասընթացներ և մասնակցել արտադասարանական խմբակների
  • Ճանաչողական այցեր կատարել ոլորտային առաջատար կառույցներ և շփվել մասնագետների հետ
  • Կուտակել կրեդիտներ և դրանք փոխճանաչել բուհերում

Ի՞նչ է նախատեսում ծրագրում ներգրավվելու համար սահմանված գիտելիքի ստուգումը

«ԱԲ սերունդ» ծրագրին միանալիս ստուգվում են նախորդ դասարաններից կուտակված գիտելիքները hանրահաշվից, համակարգչային գիտությունից, ինչպես նաև գնահատվում են սովորողի տրամաբանությունն ու մոտիվացիան։ Գնահատման քննությունները նախատեսված են Օգոստոս ամսին։ 

Կարո՞ղ են աշակերտները խմբին միանալ ծրագրի կեսից:

Այո, յուրաքանչյուր կիսամյակի ավարտին տեղի են ունենում կենտրոնացված քննություններ, որոնք աշակերտները պետք է հանձնեն ու կարողանան հաղթահարել, ինչպես ծրագրում սովորող աշակերտները:

Արդյոք գնահատականներն արտացոլվո՞ւմ են սովորողի ատեստատում

Այո․ ծրագրում ներառված առարկաներն ուսումնական պլանի մաս են, ուստի սովորողների ստացած միավորները ևս արտացոլվում են ավարտական փաստաթղթում։

Արդյոք դպրոցում սովորողն ուսումնասիրո՞ւմ է երկու տարբեր հանրահաշվի դասեր

Ոչ, «ԱԲ սերունդ»-ում նախատեսված հանրահաշվի դասերը տարանջատված չեն հանրակրթական ծրագրի դասերից՝ մատուցվելով ժամանակակից և աշակերտակենտրոն մեթոդաբանությամբ։

Արդյոք Python ծրագրավորման լեզուն դասավանդվո՞ւմ է «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» (ինֆորմատիկա) առարկայի փոխարեն

Ոչ, ծրագրում Python-ի դասավանդումն անցնում է առանձին ժամաքանակով՝ ԹԳՀԳ առարկային զուգահեռ, և առանց վերջինս փոխարինելու (համընկնումների դեպքում ԹԳՀԳ ժամերի բովանդակությունը որոշում է դպրոցը)։ 

Ի՞նչ քննություններ են հանձնում սովորողները

Յուրաքանչյուր դասարանի ավարտին (10-12-րդ) սովորողները հանձնում են առարկայական քննություններ խորացված հանրահաշվից, Python-ից և արհեստական բանականությունից՝ ստուգելով նախորդ դասարանում ստացած գիտելիքը։ Այդ հիմքով ձևավորվում է հաջորդ ուստարում ուսումնառությունը շարունակող աշակերտների ցանկը։

Ի՞նչ է լինում, երբ սովորողը չի հաղթահարում քննությունները

Առարկայական քննությունները չհաղթահարելու դեպքում, աշակերտը կրթությունը շարունակում է հանրակրթական ծրագրով՝ այլ հոսքում՝ ըստ դպրոցի ուղղորդման։ Եթե սովորողը  լավ առաջադիմություն է դրսևորում միայն հանրահաշվից, ապա շարունակում է տվյալ առարկայի ուսումնառությունը ծրագրում նաև հաջորդող տարիներին՝ առանց  Python և արհեստական բանականություն ուսումնասիրելու։ Վերջին երկուսի  փոխարեն աշակերտը կարող է ընտրել ուսումնական պլանի այլ առարկաներ կամ բաց թողնել այդ ժամերը։

Կապ ծրագրի պատասխանատուների հետ

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ «ԱԲ սերունդ» ծրագիրն իրականացնող դպրոցից։ Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլփոստին կամ զանգահարել 043 755 754 հեռախոսահամարով։

Լրացրե՛ք նախնական հետաքրքրության հայտը՝ ընդունելության նորություններին առաջինը ծանոթանալու համար:

Դպրոցական ծրագիր