Discovering the Future
WIN4Education
Բացահայտի՛ր կրթության մեջ նորարարություն անելու քո ներուժը
Ծրագրին մասնակցության համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 10-ը լրացնել հայտը ստորև։
դիմել
Ընդհանուր Տեղեկատվություն

Իսկ ի՞նչ, եթե հենց քո գաղափարը կարող է նորարարություն բերել կրթության մեջ


WIN4Education-ը կարողությունների զարգացման և մենտորության անվճար ծրագիր է, որի նպատակն է զարգացնել Հայաստանում և Վրաստանում գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի (ԳՏՃՄ)  կրթության մեջ նորարարություն անելու մարզաբնակ կանանց և երիտասարդների ներուժը, ձեռնարկատիրական մտածողությունն ու հմտությունները։

Եթե դուք ունեք ԳՏՃՄ ուղղություններից մեկում կրթության, դասավանդման կամ աշխատանքային փորձ, բայց չգիտե՞ք՝ ինչպես արդյունավետ օգտագործել այն ու վերածել նորարարական, կայուն ու եկամտաբեր գաղափարի, այս ծրագիրը հենց ձեզ համար է։

Ի՞նչ սպասել ծրագրում

6-ամսյա դասընթացների ընթացքում ծրագիրը հնարավորություն է տալու բացահայտելու՝ ինչպե՞ս կրթական փորձը վերածել ձեռնարկատիրական գաղափարի՝ զարգացնելով՝

  • Կրթական ոլորտում ստեղծարար և նորարար մտածողություն

  • Ձեռնարկատիրական գիտելիքներ

  • Առաջնորդության և հաղորդակցության հմտություններ

Զուգահեռ մասնակիցները կունենան մշտական կապ և խորհրդատվություն ոլորտում փորձառու մենտորների հետ, որոնք կօգնեն՝

  • Գաղափարների մշակման ու զարգացման 

  • Հայաստանում և դրա սահմաններից դուրս նոր ու օգտակար կապերի ձեռքբերման և հնարավոր ներդրումային հարթակներ գտնելու հարցում

Ավարտին հնարավորություն ենք ունենալու մրցելու «Լավագույն գաղափար» մրցանակի համար։

Ո՞վ կարող է դիմել

WIN4Education-ն անվճար դասընթացներ է առաջարկելու 100-ական մասնակցի Հայաստանից և Վրաստանից։ 

Հայաստանում ծրագիրը բաց է լինելու հայաստանաբնակ բոլոր չափահաս քաղաքացիների համար՝ նախապատվությունը տալով մարզաբնակ կանանց և 18-35 տարեկան երիտասարդներին, որոնք ունեն ԳՏՃՄ ոլորտում կրթության կամ դասավանդման փորձ։ 

Առաջնային շահառու են համարվում՝

  • Գյուղական համայնքների բնակիչները

  • Արցախից բռնի տեղահանվածները, հատկապես՝ կանայք 

  • Միայնակ մայրերը կամ երեք ու ավելի երեխա ունեցող կանայք

  • Այլ խոցելի խմբեր

Դասընթացներն անցնելու են հայերենով։

*Անգլերենի իմացությունը ցանկալի է ոլորտի վերաբերյալ անգլիալեզու գրականությանը  հասանելիություն ունենալու համար։

Ինչո՞ւ ընտրել WIN4Education-ը 


  • Փորձված մոդել՝ խտացված լավագույն փորձառությամբ․ Ծրագիրը հիմնվում է FAST-ի՝ 2024-ին «Նորարար կանայք»/Women Innovators (WIN) ծրագրի արդյունքների և հաջողությունների վրա։

  • Տարածաշրջանային ընդգրկում․ WIN4Education-ն իրականացնում է և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում առաջատար կրթական գործընկերների՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի և Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի հետ միասին։

  • Հասանելիություն և ճկունություն․ Ծրագիրն անվճար է և բաց 18-ից բարձր կանանց և մինչև 35 տարեկան տղամարդկանց համար։ Դասընթացների մեծամասնությունն անցնելու է առցանց ձևաչափով և թույլ կտա ՀՀ բոլոր մարզերից ցանկացողներին մասնակցել առանց կտրվելու իրենց բնակավայրից, աշխատանքից ու առօրյայից։

  • 0-ից սկսելու հնարավորություն․ Դիմելիս՝ նախնական ձեռնարկատիրական փորձ կամ գաղափարներ ունենալ անհրաժեշտ չեն։

Ինչպե՞ս դիմել

Ծրագրին մասնակցության համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 10-ը լրացնել հայտը։

Դասընթացների ակնկալվող մեկնարկ՝ 2025 թվականի սեպտեմբերի 22


Մասնակիցների ընտրությունը կատարվելու է հաշվի առնելով՝

  • Դիմորդի համար սահմանված չափանիշներին համապատասխանությունը

  • Մասնակցելու մոտիվացիան

  • Ժամանակային հասանելիությունն ու դասընթացներին մասնակցելու պատրաստակամությունը


Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ [email protected] էլհասցեով։

Նվիրատու