Discovering the Future
«1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթաց
Մրցակցային կրթության հնարավորություններ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է
Փուլեր
Ընդհանուր Տեղեկատվություն
«1991 ստորաբաժանում»

FAST հիմնադրամը և ՀՀ պաշտպանության նախարարությունը 2019 թվականի սեպտեմբերին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցելու «1991 ստորաբաժանման» շրջանակում։ Այս եզակի ստորաբաժանման հմուտ զինվորները ռազմավարական և մարտավարական առաջադրանքների կատարման համար կստեղծեն առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք ՀՀ Զինված ուժերի համար մեծ պահանջարկ ունեն:

«1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթաց

Հուշագրի շրջանակներում FAST հիմնադրամն իրականացնում է պարբերական նախապատրաստական դասընթացներ, որոնք մեկնարկում են յուրաքանչյուր զորակոչից 6 ամիս առաջ։ Դասընթացն ապահովում է մրցակցային կրթության հնարավորություններ զորակոչի ենթակա տղաների, ինչպես նաև աղջիկների համար։ Անվճար դասընթացն անցկացվում է 6 ամիս տևողությամբ։ Այս ընթացքում մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, ինչպես նաև իրականացնում են խմբային ավարտական նախագծեր, որպեսզի հետագայում պատրաստ լինեն հանձնել «1991 ստորաբաժանում»-ում ծառայության անցնելու քննությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված։

FAST հիմնադրամը կազմակերպում է նաև դասընթացներ «1991 ստորաբաժանում» ընդունված զինծառայողների համար նրանց հանձնարարված հետազոտության և մշակման (R&D) նախագծերի կարիքներին համապատասխան։

Դասընթացի բովանդակություն
  • Գծային հանրահաշիվ և անալիտիկ երկրաչափություն
  • Մաթեմատիկական անալիզ
  • Հավանականությունների տեսություն
  • Ծրագրավորման հիմունքներ
  • Մեքենայական ուսուցման հիմունքներ
  • Նեյրոնային ցանցերի հիմունքներ
  • Ավարտական նախագծեր
Ընդունելություն

Նախապատրաստական դասընթացին կարող են դիմել զորակոչի ենթակա բոլոր տղաները, ինչպես նաև այն աղջիկները, ովքեր ունեն ԳՏՃՄ (STEM) ոլորտի (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են ներգրավվելու ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերում կամավոր կամ պայմանագրային հիմունքներով։

Ընդունելությունը կկազմակերպվի հետևյալ փուլերով՝

  • Հայտերի ընդունում - մինչև 2021 թ․-ի հունիսի 7-ը ներառյալ
  • Թեստավորում - 2021 թ․-ի հունիսի 10-15
  • Հարցազրույց - 2021 թ․-ի հունիսի 17-24
Առավելություններ

Ծառայության ընթացքում երիտասարդները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ և կկարողանան նպաստել գիտական առաջընթացին և բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Զորացրվելուց հետո նրանք հնարավորություն կունենան՝

  • աշխատել ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում
  • աշխատել բարձր տեխնոլոգիական ընկերություններում
  • ներգրավվել հետազոտական լաբորատորիաներում
  • ձևավորել սեփական ստարտափը


Հարցերի դեպքում կարող եք գրել 1991.ai@fast.foundation էլ․ հասցեին։

Առցանց դասընթացներ
lesson-thumbnail

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 1

Վեկտորներ, Մատրիցներ և Գծային հավասարումների համակարգեր

lesson-thumbnail

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 2

Գծային հավասարումների համակարգեր, Որոշիչ և Վեկտորական տարածություններ

lesson-thumbnail

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 1

Վեկտորներ, Մատրիցներ և Գծային հավասարումների համակարգեր

lesson-thumbnail

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 3

Գծորեն անկախություն, Հենք, Ռանգ և Գծային արտապատկերումներ

lesson-thumbnail

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 4

Գծային արտապատկերումներ և Նորմ

lesson-thumbnail

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 2

Գծային հավասարումների համակարգեր, Որոշիչ, Վեկտորական տարածություններ, Գծային արտապատկերումներ և Նորմ

lesson-thumbnail

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 5

Դրական որոշյալ մատրիցներ, Մետրիկաներ, Օրթոգոնալություն և Պրոյեկցիա

lesson-thumbnail

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 6

Հետք և Սեփական արժեքներ

lesson-thumbnail

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 3

Դրական որոշյալ մատրիցներ, Մետրիկաներ, Օրթոգոնալություն և Պրոյեկցիա

lesson-thumbnail

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 7

Սեփական վեկտորների վերլուծում, Անկյունագծայնացում և Սինգուլար արժեքի վերլուծում

lesson-thumbnail

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 8

Հաջորդականության սահման

lesson-thumbnail

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 4

Հետք և սեփական արժեքներ, Սեփական վեկտորների վերլուծում, Անկյունագծայնացում, Սինգուլար արժեքի վերլուծում, Հաջորդականության սահման

lesson-thumbnail

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 9

Ֆունկցիայի սահման և Անընդհատություն

lesson-thumbnail

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 10

Ածանցյալ և էքստրեմում

lesson-thumbnail

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 5

Ֆունկցիայի սահման, Անընդհատություն, Ածանցյալ և էքստրեմում, Շարքեր և ինտեգրալներ

lesson-thumbnail

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 11

Ինտեգրալ և Թեյլորի շարք

lesson-thumbnail

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 12

Շարքեր և Ինտեգրալներ

lesson-thumbnail

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 6

Ինտեգրալ, Գրադիենտ, Թեյլորի շարք

lesson-thumbnail

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 13

Գրադիենտներ, Շղթայի կանոն և Մի քանի փոփոխականի ֆունկցիայի սահման

lesson-thumbnail

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 14

Դիֆերենցիալ, Մի քանի փոփոխականի ֆունկցիայի էքստրեմում, Գրադիենտային վայրէջք և Հավանականության տեսության ներածություն

lesson-thumbnail

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 7

Գրադիենտ, Շղթայի կանոն, Մի քանի փոփոխականի ֆունկցիայի սահման և էքստրեմում, Դիֆերենցիալ, Գրադիենտային վայրէջք և Հավանականության տեսության ներածություն

lesson-thumbnail

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 15

Հավանականային չափ, Պայմանական հավանականություն, Անկախություն, Բայեսի կանոն և Պատահական մեծություն

lesson-thumbnail

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 16

Փորձեր, Մաթեմատիկական սպասում և Վարիացիա

lesson-thumbnail

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 8

Հավանականային չափ, Պայմանական հավանականություն, Անկախություն, Բայեսի կանոն և Պատահական մեծություն

lesson-thumbnail

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 17

Անընդհատ պատահական մեծություններ, Կովարիացիա և Ֆունկցիաների հաջորդականություն

lesson-thumbnail

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 18

Ֆունկցիաների հաջորդականություն, Թվային շարքեր և Պատահական մեծությունների զուգամիտություն

lesson-thumbnail

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 9

Փորձեր, Մաթեմատիկական սպասում, Վարիացիա, Անընդհատ պատահական մեծություններ, Կովարիացիա և Ֆունկցիաների հաջորդականություն

lesson-thumbnail

PYTHON ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 1

Python-ի ներածություն

lesson-thumbnail

PYTHON ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 2

Պայմաններ

lesson-thumbnail

PYTHON ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 3

Ցիկլեր

lesson-thumbnail

PYTHON ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 4

Տողային տիպեր և Ցուցակներ

lesson-thumbnail

PYTHON ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 5

Բառարաններ

lesson-thumbnail

PYTHON ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 6

Tuple-ներ, Բազմություններ և Ֆայլեր

lesson-thumbnail

PYTHON ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 7

Ֆունկցիաներ

lesson-thumbnail

PYTHON ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 8

Ֆունկցիաներ և Սխալների հանգուցալուծում

lesson-thumbnail

PYTHON ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 9

Մոդուլներ և փաթեթներ

lesson-thumbnail

PYTHON ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 10

NumPy ներածություն

lesson-thumbnail

PYTHON ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 11

NumPy (մաս 2)

lesson-thumbnail

PYTHON ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 12

Պանդասի ներածություն

lesson-thumbnail

PYTHON ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 13

Պանդաս (մաս 2)

lesson-thumbnail

PYTHON ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 14

Պանդաս (մաս 3)

lesson-thumbnail

PYTHON ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 15

Տվյալների վիզուալիզացիա

lesson-thumbnail

PYTHON ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 16

Տվյալների վիզուալիզացիա (մաս 2)

lesson-thumbnail

PYTHON ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 17

Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման ներածություն

lesson-thumbnail

PYTHON ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 18

Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում (մաս 2)

lesson-thumbnail

PYTHON ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 19

Տվյալների հետազոտություն

lesson-thumbnail

PYTHON ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 20

SQL-ը Python-ով

lesson-thumbnail

ԽՈՐԸ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 1

Նեյրոնային ցանցեր | Ներածություն

lesson-thumbnail

ԽՈՐԸ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 2

Գրադիենտային վայրէջք, Գծային ռեգրեսիա

lesson-thumbnail

ԽՈՐԸ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 3

Լոգիստիկ ռեգրեսիա, Ռեգուլարիզացում, Սոֆթմաքս դասակարգիչ

lesson-thumbnail

ԽՈՐԸ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 4

Ստոխաստիկ գրադիենտային վայրէջք, Հետադարձ տարածում

lesson-thumbnail

ԽՈՐԸ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 5

Տենզորֆլոու 1

lesson-thumbnail

ԽՈՐԸ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 6

Նորմավորում, Սկզբնարժեքավորում

lesson-thumbnail

ԽՈՐԸ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 7

Չեղարկում, Փաթեթային նորմավորում

lesson-thumbnail

ԽՈՐԸ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 8

Ադապտացվող մոմենտ (ADAM), TF Keras

lesson-thumbnail

ԽՈՐԸ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 9

Փաթույթ

lesson-thumbnail

ԽՈՐԸ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 10

Փաթույթային հայտնի նեյրոնային ցանցեր

lesson-thumbnail

ԽՈՐԸ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 11

Ընկալունակ դաշտ, Փոխանցումային ուսուցում

lesson-thumbnail

ԽՈՐԸ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 12

Բազմախնդիր ուսուցման մետրիկաներ

lesson-thumbnail

ԽՈՐԸ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 13

Անդրադարձ նեյրոնային ցանցեր

lesson-thumbnail

ԽՈՐԸ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 14

Երկարատև և կարճատև հիշողություն

lesson-thumbnail

ԽՈՐԸ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 15

Ուշադրության ձևափոխիչ

lesson-thumbnail

ԽՈՐԸ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 16

Լայնացված և տրանսպոնացված փաթույթներ

lesson-thumbnail

ԽՈՐԸ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 17

Քուլբաք-Լեյբլերի տարամիտություն, Ինքնակոդավորողներ

lesson-thumbnail

ԽՈՐԸ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 18

Վարիացիոնալ ինքնակոդավորողներ, Գեներատիվ հակամարտող ցանցեր

lesson-thumbnail

ԽՈՐԸ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 19

Գեներատիվ հակամարտող ցանցեր

lesson-thumbnail

ԽՈՐԸ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 20

Վասերշտայնի գեներատիվ հակամարտող ցանցեր

lesson-thumbnail

ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 1

Մեքենայական ուսուցման ներածություն

lesson-thumbnail

ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 2

K մոտակա հարևաններ, Նայիվ Բայես

lesson-thumbnail

ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 1

K մոտակա հարևաններ, Նայիվ Բայես

lesson-thumbnail

ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 3

Գծային և քառակուսային խտրական վերլուծություն

lesson-thumbnail

ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 2

Գծային և քառակուսային խտրական վերլուծություն

lesson-thumbnail

ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 4

Օժանդակ վեկտորական մեքենա

lesson-thumbnail

ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 3

Օժանդակ վեկտորական մեքենա

lesson-thumbnail

ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 5

Կերնելային մեթոդներ և Որոշումների ծառեր

lesson-thumbnail

ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 4

Կերնելային մեթոդներ և Որոշումների ծառեր

lesson-thumbnail

ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 6

Անսամբլային մեթոդներ

lesson-thumbnail

ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 5

Անսամբլային մեթոդներ

lesson-thumbnail

ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 7

Ռեգրեսային մեթոդներ (մաս 1)

lesson-thumbnail

ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 6

Ռեգրեսային մեթոդներ

lesson-thumbnail

ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 8

Ռեգրեսային մեթոդներ (մաս 2)

lesson-thumbnail

ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 7

Գրադիենտային խթանում

lesson-thumbnail

ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 9

Ադապտացվող և Գրադիենտային խթանում

lesson-thumbnail

ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 10

Անվերահսկվող ուսուցում (մաս 1)

lesson-thumbnail

ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ 11

Անվերահսկվող ուսուցում (մաս 2)

lesson-thumbnail

ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ԳՈՐԾՆԱԿԱՆ 8

Անվերահսկվող ուսուցում